Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 636-ի
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 636-ի, վարակված է ավելի քան 31 հազար մարդ: Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության պետական կոմիտեն:
«Փետրվարի 6-ի կեսգիշերվա դրությամբ, առողջապահության պետական կոմիտեն ստացել է 31 311 հաստատված նոր տեսակի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի դեպք` 31 նահանգներից (թաղամասեր, կենտրոնական ենթակայության քաղաքներ): Նրանցից 4821-ը գտնվում է ծանր վիճակում, 636-ը մահացել է: 1540 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից», - ասվում է հայտարարության մեջ:
Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում մահացել է 73 մարդ, հայտնաբերվել է հիվանդության 3100 նոր դեպք:
Հոնկոնգում հայտնաբերվել է 24 հաստատված դեպք (այդ թվում ՝ մեկ մարդ մահացել է), Մակաոյում ՝ 10, իսկ Թայվանում ՝ 16 կորոնավիրուսով վարակման դեպք:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...