ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեղատան խուզարկությամբ 2081 հատ լիրիկայի դեղահաբ են հայտնաբերել․ 5 անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի 42-ամյա մի բնակիչ Նոր Նորքի մի դեղատնից պարբերաբար ապօրինի ձեռք է բերում լիրիկա հոգեներգործուն դեղահաբ։ Ստացված տեղեկությունները իրացվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդը Վիլնյուսի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկայի դեղահաբ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում դեղատան 35-ամյա տնօրենը ոստիկաններին ներկայացրեց 10, իսկ նրա 71-ամյա սկեսրայրը՝ 30 հատ լիրիկայի դեղահաբ։
Նրանք բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Խուզարկվեց նրանց Նոր Նորքում գտնվող բնակարանը, որտեղից հայտնաբերվեց 2081 հատ լիրկայի դեղահաբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հիշյալ դեղահաբերը ձեռք են բերվել Երևանի բնակիչներ՝ 61 և 38-ամյա երկու տղամարդուց։ Նրանք ևս հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...
ՈՒՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները գալիս են Երևան. նրանք փակել են Արմավիր - Երևան մայրուղին
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպան...