Սի Ցզինպինի նկարը՝ բժշկական դիմակով հայտնվել է Time-ի շապիկին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ բժշկական դիմակով նկարը կհայտնվի Time շաբաթահանդեսի նոր համարի շապիկին: Այդ մասին հրատարակությունը փետրվարի 6-ին հայտնել Է իր Twitter-ում:
Առաջնորդողում բերված են երեք հոդվածների վերնագրերը, որոնք նվիրված են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակին և Չինաստանի համար դրա հնարավոր քաղաքական ու տնտեսական հետևանքներին՝ «Չինական թեստ», «Կանխելով հաջորդ բռնկումը», «Տնտեսական սպառնալիք»: Բացի այդ, թվիթում հղում Է արված «Կորոնավիրուսի տարածումը կարող Է վերջ դնել Չինաստանի դարաշարջանի վերաբերյալ Սի Ցզինպինի երազանքներին» վերտառությամբ հոդվածին:
ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 6-ին հայտնել Է, որ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 28 հազարը, 563 մարդ մահացել Է, 1153-ն՝ ապաքինվել: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ Է գտնվում ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...