«Փաստ». Իմ և Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ. Վանեցյան
«Փաստ» թերթը գրում է. ««Երբեք չեմ ափսոսել իմ հրաժարականի համար: Ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց, քաղաքացիների հույսերն ու սպասումները, այլ ընդհակառակը, եղել են մեծ հիասթափության առիթներ»,- երեկ տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Փաստ» թերթի գլխավոր խմբագրի հարցին, թե երբեւէ չի՞ ափսոսել, որ հրաժարական է տվել:
Հարցրեցինք. «Մինչ իշխանափոխությունը Դուք հանրության լայն շերտերին անծանոթ էիք: Վարչապետ Փաշինյանը Ձեզ վստահեց, ճանաչում ձեռք բերեցիք: Արդյոք զուտ բարոյական առումով ճիշտ չէր լինի՞, եթե պաշտոնից լուռ հեռանայիք»:
«Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն: Դա է պատճառը, որ հանրային ճանաչում չեմ ունեցել: Կարող եմ ասել, որ բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանության եկածների 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել:
Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել հասարակության մեջ: Ինչ վերաբերում է բարոյական կողմին: Բարոյական չէր լինի, եթե ես, կոմֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը եւ չբարձրաձայնեի վտանգների մասին:
Իմ եւ Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ: Դրանք հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել եւս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ»,ասաց Վանեցյանը:
Այս ընթացքում Վանեցյանին մեղադրում են Փաշինյանին դավաճանելու մեջ, Փաշինյանին էլ՝ ժամանակին Վանեցյանին վստահելու մեջ: Արդյո՞ք չի վախենում նման գնահատականներից: Այս հարցին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց.
«Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից:
Թող դավաճանի պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր կարճ ժամանակ հետո սթափվելու են եւ ասելու են, թե՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում»: Վանեցյանը խուսափեց անուններից՝ միայն նշելով, որ խոսքն այն շրջանակի մասին է, որը գտնվում է իշխանության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...