Ապարանում բուք է, կան դժվարանցանելի այլ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:

 

Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաներիհամար, փակ՝ միայն բեռնատարների համար.

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:

Պատահարներ