ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում Չինաստանում
Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքում:
Ընդհանուր առմամբ, համացանցում տարածվել են նմանատիպ տասնյակ տեսանյութեր: Դրանցում երևում է, որ ուշագնաց եղող մարդիկ դիմակներ են կրում: Մարդիկ գիտակցությունը կորցնում են ինչպես փողոցներում, այնպես էլ փակ շինություններում:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ չի պատրաստվում համաճարակի պատճառով համաշխարհային տագնապ հայտարարել` նշելով, որ «դեռ վաղ է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահեստարանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինացի բուժքույրը պատմել է Չինաստանում կորոնավիրուսով 90 000 վարակված մարդկանց մասին
Չինացի բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 90 000 մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիներ են առաջացնում. Ինչ է կատարվել իրականում
Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիներ են առաջացնում: Ինչ է կատարվել իրականում: Վերջին 3 տարվա ընթացքում Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խոսրովի անտառի» աղվեսը
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:Կադրերում այս անգամ աղվեսն է հայտնվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել Է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման ա...