«Պոբեդա»-ի ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրու փոխարեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել համաձայն որի «Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա - Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
«Հարգելի քաղաքացիներ,
«Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա - Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին»:
Auroranews.am-ի տեղեկություններով, ուղևորները այս պահին սպասում են ավտոբուսներին, որոնք նրանց կտեղափոխեն Գյումրի:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...