Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժել են ՀՀ քաղաքացիներ Sputnik Արմենիա
Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:
Նրա խոսքով` պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է: Այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել են Միլանում։
«Միաժամանակ 24 և 25 համարի հաշվառման սեղաններն են գործել Ryanair - ի դեպի Ամման և Երևան չվերթերի համար: Քանի որ ոչ մի ինֆորմացիոն ցուցանակ չի եղել, ուղևորներն անկանոն ու խառը կանգնել են»,-իրավիճակը ներկայացրեց Ղազարյանը: Ուղևորների շարքում եղել է նաև իրենց ընկերության ներկայացուցիչը։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, այն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից: Հաշվի առնելով, որ Ամման և Երևան մեկնող ուղևորները «խառնվել են իրար», ինչը ժամանակ է խլել, բացի այդ ուղևորների մեծ թիվը (եղած տվյալներով գրեթե բոլոր տոմսերը վաճառված են եղել), ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել:
Ղազարյանը կոչ է անում տուժած բոլոր ուղևորներին կապվել իրենց ընկերության հետ:Նա նշում է, որ իրենց իրավաբանական թիմն արդեն հետաքննում է կատարվածը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ավիաընկերությունը փոխհատուցի իր թերացման պատճառով ուղևորներին պատճառված վնասը: Նշենք, որ ըստ տեղեկությունների Միլան-Երևան չվերթով Հայաստան ուղևորվողների 99 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են եղել:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...