Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին. ՀՔԾ
ՀՔԾ-ից հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
«Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...