Հասարակություն

Ուկրաինայում Պավել Շերեմետի գործով նոր քննություն կիրականացվի

Ուկրաինայում Պավել Շերեմետի գործով նոր քննություն կիրականացվի
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ազգային ոստիկանության քննիչներին հանձնարարվել է իրականացնել լրացուցիչ քննչական գործողություններ լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով: Այս…

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ազգային ոստիկանության քննիչներին հանձնարարվել է իրականացնել լրացուցիչ քննչական գործողություններ լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 


Այս գործով դատախազ Սերգեյ Զուզակը նշել է, որ քննիչները մտադիր են գլխավոր դատախազի գրասենյակից խնդրել ՝ նախաքննության ժամկետները երկարաձգել չորս ամսով:

 

«Դատախազները, Պավել Շերեմետի սպանության քրեական գործով դատավարության ղեկավարները նախաքննական մարմնին տրամադրել են գրավոր ցուցումներ՝ կատարել լրացուցիչ քննչական (որոնողական) գործողություններ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը, այդ թվում ՝ պաշտպանական կողմի ներկայացրած կասկածելի փաստարկների մանրակրկիտ քննությանը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250