«Սատկի՛ր, հայի՛ վիժվածք»․ թուրքը ռասիստական գրությունն օգտագործել է ապաստան ստանալու համար
Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր առաջ գրել էր «Սատկիր, հայի վիժվածք» և դռան մոտ թողել մեկ փամփուշտ։ Գրել է Ermenihaber-ը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հիշյալ գրառումն արվել է հենց այդ կնոջ որդու՝ Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով։
Նշվում է, որ Աքքայան խնդրել է Թուրքիայում ապրող իր ազգականին այդպիսի բովանդակությամբ գրություն թողնել իրենց դռան վրա, որպեսզի ինքը Գերմանիայում կարողանա ապաստան ստանալ։
Հաղորդվում է, որ Աքքայան Գերմանիայում է գտնվում 2015թ-ից: գերմանական պատկան մարմիններին ներկայացել է որպես ալևի և տեղեկացրել, որ ալևիների կյանքի անվտանությունը Թուրքիայում ապահովված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հունվարի 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զ...
Մոսկվայում կինը սպառնացել է պայթեցնել օդանավը, որի մեջ կար 159 ուղևոր
Ոստիկանները կալանավորել են մի կնոջ, որն սպառնում էր Դոմոդեդովոյում պայթեցնել ինքնաթիռը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպե...