Մոսկվայում կինը սպառնացել է պայթեցնել օդանավը, որի մեջ կար 159 ուղևոր
Ոստիկանները կալանավորել են մի կնոջ, որն սպառնում էր Դոմոդեդովոյում պայթեցնել ինքնաթիռը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում, նրա մոտ ոչ մի վտանգավոր առարկա չի հայտնաբերվել։
«Կինը ներկայում կալանավորված է։ Նրա մոտ ոչ մի պայթուցիկ սարք եւ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ կինը հարբած էր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռում 195 մարդ կար, նրանք բոլորն այժմ դուրս են գալիս օդանավի սրահից։ Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ միջադեպի փաստով սկսվել է նախաքննական ստուգում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Դոմոդեդովոյում վայրէջք է կատարել S7 ավիաընկերության ինքնաթիռը Սիմֆերոպոլից։ Ուղեւորուհիներից մեկը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։ Անձնակազմը զեկուցել է իրավիճակի մասին վերերկրյա ծառայություններին, տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։
Դոմոդեդովո օդանավակայանի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ «նման իրավիճակներում նախատեսված են անվտանգության լրացուցիչ ընթացակարգեր»։ «Այս դեպքը բացառություն չէ։ Օդանավակայանի ծառայությունները ուժային կառույցների հետ համատեղ կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումները»,- նշել են մամուլի ծառայությունում։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հունվարի 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի...
Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սպասում ենք հա...
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերման պատճառով, գրում...