Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով
Թուրքիայում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով:
Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:
Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զ...
Հրապարակվել են կորոնավիրուսի համաճարակի ռիսկի գոտում գտնվող երկրների անունները
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են Չինաստանից 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման վտանգի՝ իրենց փորձագիտ...
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի Մանիսա նահանգում հունվարի 28–ին՝ տեղի ժամանակով 14։26–ին, 4,8 մ...