Հրապարակվել են կորոնավիրուսի համաճարակի ռիսկի գոտում գտնվող երկրների անունները
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են Չինաստանից 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման վտանգի՝ իրենց փորձագիտական գնահատումները: Արդյունքներին կարելի Է ծանոթանալ medRxiv.org. նախահրապարումների պորտալում:
Լանքասթերի համալսարանի Բժշկական ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի եւ վիճակագրության կենտրոնի, Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազոտությունների կենտրոնի (Մեծ Բրիտանիա) եւ Ֆլորիդայի նահանգի (ԱՄՆ) համալսարանի Կենսաբանության եւ նոր ախտածինների ինստիտուտի հետազոտողները հրապարակել են 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակաբանական պարամետրերի իրենց գնահատումները: Գիտնականների գնահատումներով՝ վարակի բազային վերարտադրողական հաճախությունը՝ երկրորդային ախտահարվածների միջին թիվը, կազմում Է 3,6-ից մինչեւ 4,0: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ցուցանիշը գնահատել Է 1,4 – 2,5-ի մակարդակում:
Համեմատության համար նշենք՝ գրիպի համար բազային վերականգնողական հաճախությունը կազմում Է երկուսից մինչեւ երեք, 2000-ական թվականների ոչ տիպական թոքաբորբի համար՝ մոտ երեք: Ամեն դեպքում, մահացության այդպիսի բարձր մակարդակի դեպքում, որն արձանագրվել Է նոր կորոնավիրուսի համար, դա շատ տագնապալի Է հնչում: Հեղինակների ներկայացրած մոդելը կանխատեսում Է, որ մինչեւ հունվարի 21-ը միայն Ուհանում պետք Է ախտահարված լինի 11 հազար 341 մարդ: Իսկ դա նշանակում Է, որ հիվանդության հայտնաբերման մակարդակն այժմ կազմում Է հիվանդացածների թվի սոսկ 5,1 տոկոսը:
Եթե հակահամաճարակային միջոցառումները մնան այնպիսին, ինչպես այժմ, 14 օրվա ընթացքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 4-ը, Ուհանում ախտահարվածների թիվը կարող Է գերազանցել 190 հազարը, վարակի խոշոր բռնկումներ տեղի կունենան Շանհայում, Պեկինում, Գուանչժոուում, Չունցինում եւ Չենդուում: Ռիսկի գոտում են գտնվում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թաիլանդը, Ճապոնիան, Տայվանը, Հոնկոնգը եւ Հարավային Կորեան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: