Փաշինյանն ու ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն. Էդմոն Մարուքյան
«ԼՀԿ» նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։
Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական ղեկավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իր ընդդիմախոսներին կամ էլ արհեստականորեն հետապնդման իմիտացիա է ստեղծում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...