Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսացել, նա Պյատիգորսկ քաղաքում ուներ ժամանակավոր գրանցում:
Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ Ստավրապոլ երկրամասի քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ մասնավոր գարեջրագործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել էր Աշոտ Կարապետյանը եւ նրա մորեղբայրը՝ հիշյալ գործարանի տնօրեն Տիգրան Տարփոշյանը:
ՌԴ Ստավրապոլ երկրամասի քննչական կոմիտեից ՀԺ-ին նաեւ հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կան վկաներ, որոնց հետ տարվում են քննչական գործողություններ:
Ստավրապոլի քննչական կոմիտեն իր պատասխանում նշել է նաև, որ պայթյունի պատճառի հետ կապված նոր մանրամասներ չկան, այնպես որ քրեական գործը հարուցվել եւ մնում է ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է արտադրական աշխատանքի գործընթացում պահպանել, փոխադրել և օգտագործել այնպիսի նյութեր, որոնք չեն համապատասխանում արտադրական անվտանգության կանոններին և կարող են պատճառ հանդիսանալ երկու և ավելի մարդու անզգույշ մահվան համար:
Ի դեպ, ՌԴ դաշնային պետռեգիստրում նշված է, որ պայթյունի հետևանքով մահացած Աշոտ Կարապետյանի մորեղբայրը՝ Տիգրան Տարփոշյանը գրանցվել է որպես «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ-ի տնօրեն տեղի ունեցած դեպքից ընդամենը երկու օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, փոխարինելով նախկին տնօրեն Միհրանյան Պատվականին: «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ Գասպարյան Արմեն անուն ազգանունով անձի կողմից: 2019 թվականի դեկտեմբերի 27-ից ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում Փափախչյան Ամելիան:
Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համակարգում աշխատում էր 1995 թվականից: Նա պաշտոնից ազատվեց 2016 թվականին՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...