Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի. նոր մանրամասներ
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարությունում: Հայտնել է РИА Новости-ն։
Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ էին հաղորդվել 2744 հիվանդի և 80 մահացածի մասին:
Մեկ օրվա ընթացքում հաստատվել է վիրուսով վարակման 1771 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է մահվան 26 դեպք (քսանչորսը` Հուբեյ նահանգում, մեկական դեպք` Պեկինում և Հայնանում):
Հոնկոնգում բացահայտվել է վարակման ութ, Մակաոյում` յոթ, Թայվանում` հինգ հաստատված դեպք:
106 մահացածներից 100-ը գրանցվել են Հուբեյում, որը հանդիսանում է վիրուսի էպիկենտրոնը։
Չինաստանի իշխանությունների տվյալներով 976 մարդ ծանր վիճակում է, 60 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից։
Բացի այդ, ևս 6973 մարդու մոտ կասկածվում է նոր կորոնավիրուս, 44132 մարդ հիվանդների հետ կոնտակտ ունենալուց հետո գտնվում է վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում՝Հունվարի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զ...
Հրապարակվել են կորոնավիրուսի համաճարակի ռիսկի գոտում գտնվող երկրների անունները
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են Չինաստանից 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման վտանգի՝ իրենց փորձագիտ...
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի Մանիսա նահանգում հունվարի 28–ին՝ տեղի ժամանակով 14։26–ին, 4,8 մ...