80-ականների զենքերը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են. Մովսես Հակոբյան
Բանակն այն վիճակում է, որ կարողանում իր առաջ դրված խնդիրները կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել և նոր սպառազինություն ձեռք չբերել, սխալվում է, բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինության անհրաժեշտություն առաջանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը, գրում է tert.am-ը:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ 80-ականների զենքերի էջը փակված է, դա այդպե՞ս է, Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, օգտագործվելու են, որովհետև դրանք լավագույն զենքերից են»:
Նա ասաց, որ այն զենքերը, որոնք արտադրվել են դեռևս 1967 թվականին, այսօր մեր բանակում, աշխարհում լավագույն զենքերից են: Ըստ նրա՝ դա վերաբերում է հատկապես AK ինքնաձիգին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...