Հասարակություն

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Փաստ համար 3․ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Փաստ համար 3․ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով:

2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն:

 

2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:

 

Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը. ՍԱՏՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250