Էդ մարդը անընդհատ ուզում էր նորմալ շփվի, կատակ անի․ Սուրեն Սահակյանը՝ Վիգեն Սարգսյանի մասին
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ապա էս գրիչի պատմությունը ինձ մի այլ պատմություն հիշեցրեց։ Ընտրությունների նախաշեմին մեծ բանավեճ տեղի ունեցավ, եթե կհիշեք։ Իբր բանավեճ, էլի։ ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը կողքս էր կանգնած։
Վերջին փուլում պետք ա ինչ-որ գրառում անեի, որ չմոռանամ ասելիքս ու, քանի որ գրիչ չունեի, խնդրեցի իրենն օգտագործել։ Սիրահոժար տվեց։ Ընդհանրապես, տարիներ անց մեղքի զգացում եմ ունենալու, երբ ՀՀԿ նկատմամբ վերաբերմունքս մեղմանա․ Էդ մարդը անընդհատ ուզում էր նորմալ շփվի, կատակ անի, բան, իսկ հանդիպում էր լուրջ դեմքիս, կոշտ արձագանքներիս։ Վերջում, երբ երրորդ անգամ խնդրեցի, սեղանի վրա դրած գրիչը հրեց դեպի սեղանի իմ հատված ու թե բա․ «Վերցրու, նվիրում եմ»։ Գրեցի, վերջացրի ու գրիչը հրեցի դեպի իր հատվածը, ասեցի․ «Շնորհակալ եմ»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Ի սրտե եմ նվիրում»։ Հրեցի դեպի իրեն ու թե բա․ «Չէ, շնորհակալություն»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Վերցրու, կոռումպացված համակարգի կողմից հիշատակ թող մնա»։ Հրեցի դեպի իրեն ու վերջնական ինչ-որ բան ասեցի ու երևի պարզ էր, որ չեմ վերցնի, էլ չասեց։ Էդ դեպքում մի 170 դրամի գրիչ էր, բայց հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել։ Դրանց մոտ գրիչները երևի ֆետիշ են եղել։ Գրիչ տալով որոշակի բաներ են ուզեցել հասկացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...