Ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի․ Իվետա Տոնոյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միայն դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսել ենք՝ ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Այնքան, որ նույնիսկ միջին տրամաչափի պաշտոնյան, որը, թերևս, ինքն էլ զարմացած է, թե ինչպես է հայտնվել իշխանական օղակներում, իրեն իրավունք է վերապահում ոտնահարել ամենակարևորը՝ ընտանեկան արժեքները: Սա այլևս ողբերգություն է: Բավակա՛ն է... Հասել ենք մի սահմանագծի, երբ դրանից այն կողմ բառիս բուն իմաստով քաոս է, որի հետևանքները կարող են կործանարար լինել: Հույս ունեմ՝ «Իմ քայլը» -ի գործընկերներս հանդես կգան համարժեք գնահատականով ու դրանից բխող գործողություններով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...