Արթուր Վանեցյանի կոշտ պատասխանը Ալեն Սիմոնյանի հայտարարությանը news.am
«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-NEWS.am-ի հետ զրուցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը:
«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասաց Վանեցյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. ...