«Փաստ». Կառավարման կիսանախագահական ձևին վերադարձի հարցը իշխանությունների օրակարգում է
«Փաստ» թերթը գրում է․
«Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձեւի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։
Կառավարման կիսանախագահական ձեւին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել էինք մեր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Որքան էլ ներկայումս դա համարվում է սոսկ մի կուսակցության՝ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած օրակարգ, դա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։
Թերթի՝ իշխանական թեւը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերականերից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, կապ չունի՝ արտահերթ, թե հերթական, չի կարողանալու մեծամասնություն ապահովել՝ խորհրդարանական պետությանը բնորոշ հետեւանքներով։
Իսկ արդեն նախագահական ընտրությունների պարագայում, երբ տեղի է ունենում կոնկրետ անձի ընտրություն, հույս ունի, որ կկարողանա պահել իշխանությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...