Արդյո՞ք վարչապետը տեղյակ է․ Հրանտ Բագրատյան
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Ճիշտն ասած, մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյո՞ք նա տեղյակ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք տեղեկացված է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյո՞ք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյո՞ք գիտի բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք գիտի, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամենատարածվածն են, արդյո՞ք տեղյակ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյո՞ք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։ Ի վերջո, արդյո՞ք նա տեղյակ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։
p.s. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ և հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...