Իրադարձությունը որքանով է առնչվում մեր գրասենյակին, հայտարարությամբ հանդես կգանք. Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ տեղեկություններն ամբողջացնեն ու պարզեն, որ միջադեպն իրենց է վերաբերում, հայտարարությամբ հանդես կգան։
««Էրեբունի պլազայում» բազմաթիվ գրասենյակներ կան։ Դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6–րդ հարկում։ Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, և կկարողանանք պարզել, թե այս իրադարձությունը որքանով է առնչվում մեր գրասենյակին, հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց նա` պատասխանելով այն հարցի, թե ականատեսներից մեկի խոսքով` կրակոց արձակողն առաջին հարկում հարցրել է Քոչարյանի գրասենյակի տեղը։
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` Սողոմոնյանը նշեց, որ շուրջ 12 տարի է գրասենյակն այստեղ է գտնվում, ու որևէ խնդիր չի առաջացել։ Իսկ անվտանգության աշխատակիցները «Էրեբունի պլազային», Քոչարյանի գրասենյակն անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունի։Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես–կենտրոնում հնչած կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:43-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...