Այլևս էական չէ՝ այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Փաշինյանի՞․ Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր «Էբեբուն ի պլազա»-ում տեղի ունեցած կրակոցների դեպքին։
«Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ: Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնոլորտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում և փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար:
Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք պարզապես չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը:
Քիչ առաջ ավտոմատով զինված անձը մուտք է գործել «Էրեբունի պլազա» ու պատանդառել քաղաքացիների:
Ու այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, Նաիրա Զոհրաբյանի՞, թե՞ որևէ X քաղաքացու համար:
Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել:
Եվ հնարավո՞ր է արդյոք», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...