«Վերելակային» բանակցությունների մասին. Արայիկ Հարությունյան
«Երեկ տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն: Թումոյի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որով երկու կազմակերպություններն ազդարարեցին մեծ համագործակցության սկիզբը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը 2018թ-ին շատ հաջող էր:
«Այդ օրերին նա եղավ նաև Թումոյում: Թեև Թումո այցը կարճ էր և միայն վերելակում ու միջանցքներում էր հաջողվում արագ պատմել Թումոյի հնարավորությունների մասին ու առաջարկել Գերմանիայում նույնպես ունենալ նման կենտրոն, բայց զարմանալին այն էր, որ այցից կարճ ժամանակ հետո տրվել էին համապատասխան հանձնարարականներ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Հայկական և գերմանական կողմերի ջանքերի շնորհիվ գերմանական KfW դարձավ Թումոյի գործընկերը և պատրաստվում է իր գործիքների միջոցով կենտրոններ նախաձեռնել ոչ միայն Բեռլինում, այլև գերմանական այլ քաղաքներում:
Մեր կարևոր հանձնառություններից է հայկական կրթական, նորարական ապրանքանիշերի արտահանումը: Երեկ ստորագրված փաստաթուղթը դրա լավագույն օրինակներից է»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...