ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ՝ «Վեոլիա Ջուրը» դիտահորի ջուրը փողոց է բաց թողնում․ սառույցի է վերածվելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը նույնիսկ այս եղանակին ճիշտ չի աշխատում։ Նման խնդրով Auroranews-ի խմբագրություն են դիմել Երևանի Բագրևանդ փողոցի բնակիչները։
«Չենք հասկանում, թե այս ընկերությունը ոնց է աշխատում։ Այսօր առավոտյան նկատեցինք, որ փողոցում դիտահոր են մաքրում, ջուրն էլ մեծ հոսքով բաց են թողնում երթևեկելի ճանապարհի վրա։ Հաշվի չեն առնում, որ ցուրտ եղանակ է, ու մի քանի ժամից այդ ջուրը սառույցի է վերածվելու՝ ճանապարհին վթարային իրավիճակ ստեղծելով»,- նշեց մեզ դիմած քաղաքացիներից մեկը։
Auroranews-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե դիտահորից ջուրը հեռացնելու համար այլ տարբերակ չկա՞, կամ աշխատակիցները ջուրը չէին կարող հեռացնել խողովակի միջոցով։
«Մենք միշտ էլ այս տարբերակով ենք աշխատել, չեմ հասկանում, թե ինչն է խնդիրը։ Մենք այդ քանակի ջուր հեռացնելու այլ միջոց չունենք»,- նշեց ընկերության խոսնակը։ Auroranews-ը կապ է հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, փոխանցել քաղաքացիների դժգոհությունը։ Այս պահին սպասում ենք նրանց պատասխանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ
Հունվարի 22- ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։Ոստիկանությունը տեսանյութ է հրապարա...