Նվիրատուների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջև պատճառահետևանքային կապ չկա․ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դատախազության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:
Սա ըստ էության այն է, ինչ մենք ասում էինք «Կամազգեյթի» աղմուկի առաջին իսկ օրերին եւ ինչը ակնհայտ երեւում էր, ինչպես ասում են, անզեն աչքով էլ. նվիրատվությունների ու նվիրատու ընկերությունների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջեւ պատճառա-հետեւանքային կապ չկա:
Դատախազության հաղորդագրությունը՝ հղումով մեկնաբանություններում).
Հիմա՝ ինչ են այսքանից հետո անելու մեր այն ընդդիմախոսները, որոնք բարձրացրել են «Կամազների» աղմուկը կամ հընթացս դարձել են դրա շահառուն: Կրկին շատ կանխատեսելի է՝ հայտարարելու են, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը, սպասարկում է քաղաքական իշխանության շահերը» եւ այլն: Պարզ է, չէ՞, այսինքն, նախ, քաղաքին «թղթով-թարասով» տված նվերը ներկայացնում ես որպես հանցանք, հետո, աղմուկ ես բարձրացնում դրա շուրջ, հետո՝ իրավապահ մարմինները ստուգումներ են հարուցում, հետո՝ բնականորեն իրավապահները հանցանք չեն հայտնաբերում այնտեղ, որտեղ, ի սկզբանե էլ պարզ էր, որ հանցանք չկա (հիմա մենք էստեղ ենք), հետո դուրս ես գալիս դու եւ հայտարարում ես, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը»:
Իսկ քաղաքն այդ ընթացքում քայլ առ քայլ լուծում է իր առջեւ ծառացած խնդիրները: Մնացորդում ունենում ենք ապատեղեկատվությամբ ու մանիպուլյացիաներով ներծծված հանրային աղմուկ ու մի քանի պայթած մեդիապղպջակ»:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...