Մսավաճառներն ու անասնապահները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց
Անասնապահները, մսավաճառները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Պատճառը կառավարության որոշումն է վաճառվելիք մսի վերաբերյալ։
Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է կառավարության որոշումը, ըստ որի՝ կենդանիների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, ու վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Նշենք նաև, որ հունվարի 16-ին Սննդի անվտանգության տեսչական մարմինը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հանդիպում է եղել ՍԱՏՄ-ի և մոտ երեսուն սպանդանոցի ներկայացուցիչների միջև, քննարկում է եղել, և հուշագիր ստորագրվել։
Հուշագրի համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝
կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը՝ 3 գլուխ կենդանուց ոչ պակաս, սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով, խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով, մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով, խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:
Հունվարի 17-ին մսավաճառներից, անասնապահներից կազմված պատվիրակության անդամներից մեկը 2-րդ անգամ մսավաճառների՝ կառավարության մոտ հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՍԱՏՄ-ի հետ հանդիպում է եղել և քննարկման ժամանակ համաձայնության չեն եկել։
Ըստ նրա՝ ՍԱՏՄ-ի չէր ընդունել համայնքներում փոքր սպանդանոցներ կառուցելու համար գոնե 6 ամիս ժամանակի տրամադրման առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,...
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել. Որոնք են վարակի հիմնական ախտանիշները
Կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու եւ դրա վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու քայլեր են ձեռնարկվումՉինաստանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերն իրավունք չեն ունեցել մեքենա վաճառել ղազախներին․ խումբ է ժամանել Հայաստան
Հայաստանը հայտնվել է Ղազախստանի KTK հեռուստաընկերության եթերում, իսկ պատճառը Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաների...