Չգիտեմ` նա ում կարող էր խանգարել. Ալավերդյանը` Կոուտոյանի մասին
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը վատ նշան է հայոց պետականության համար։
«Սա ծանրագույն դեպք է հայկական իրականության համար։ Բավականին երիտասարդ էր, իր գործի պրոֆեսիոնալ։ Դժվար է ինչ–որ գնահատականներ տալ։ Սա շատ տխուր միջադեպ է։ Չգիտեմ` նա ում կարող էր խանգարել», – ասել է իրավապաշտպանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։
Լարիսա Ալավերդյանը զուգահեռներ անցկացրեց ՆԳՆ նախկին ղեկավարի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ։
«Մենք տեսնում ենք, որ բավականին կայացած, պետության առաջ իրենց պարտքը կատարող մարդիկ նման ցավալի վախճան են ունենում։ Սա իսկապես վատ միտում է և վատ նշան պետության համար», – ասել է նա։
Նրա կարծիքով` ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չգիտի` ով կհայտնվի թիրախում։ Նա վստահ է, որ երկրի իշխանությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց անվտանգությամբ։
Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...