Հայկական կողմը չի խուսափում. Մնացականյանը` ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների մասին
«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա չմանրամասնեց հանդիպման օրակարգը և հայտնեց, որ քննարկվել են արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Բավականին բարձր եմ գնահատում խմբակցության հետ այսօրինակ հանդիպումները: Այսկերպ ավելի ամրապնդում, ուժեղացնում ենք արտաքին քաղաքականության իրականացման աշխատանքի արդյունավետությունը, և այս գործում պառլամենտական հատվածն ունի կարևոր մաս»,- ասաց նախարարը:
Հարցին` գերիների փոխանակման վերաբերյալ ի՞նչ նորություն կան, Մնացականյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում է.
«Այս թեման չափազանց զգայուն է, վատ եմ զգում ստեղծված իրավիճակի համար, բայց դեռևս այս պահին, դժբախտաբար ավելին ասելու բան չունեմ, գործընթացը շարունակվում է»:
Լրագրողները Մնացականյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Ռուսաստանում կառավարության փոփոխությունն ինչ-որ կերպ կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախարարը պատասխանեց.
«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր և բավականին հարուստ օրակարգ: Այդ հարուստ օրակարգի բոլոր ձևարափերի մեջ մեր աշխատանքները շատ էֆեկտիվ են ու ակտիվ, աշխատում ենք, ինչպես որ աշխատում ենք»:
Զոհրաբ Մնացականյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով իր և Ադրբեջանի իր գործընկերոջ հանդիպմանը վերաբերող հարցին, նշեց, որ հայկական կողմը չի խուսափում, և բնականաբար բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել:
«Մենք միշտ շարունակելու ենք ներգրավված լինել և աշխատել: Այդ կոնտեքստում, այդ տրամաբանության մեջ երբ որ կհամաձայնենցնենք անհրաժեշտ բոլոր մանրամասները հանդիպման հետ կապված, կհայտարարենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Հավելենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկայում այսօրինակ հանդիպում կունենա նաև ոստիկանապետի պաշտոնակատարի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...