Բոլոր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց իրական տերերին, այդ թվում ԶԼՄ-ները. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ բոլոր ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց իրական տերերին։« Դա վերաբերում է ոչ միայն սովորական բիզնեսին, այլև ԶԼՄ–ներին»-, ավելացրեց նա։
«Եթե որևէ մեկին մեղադրանք են առաջադրել, որոշ ալիքներում դուք երաշխավորված կտեսնեք, որ մեղադրյալն այնտեղ նստած է և էմոցիոնալ բացատրում է հանդիսատեսին, թե որտեղ պետք է ձմեռեն խեցգետինները։ Ինչ–որ տեղ դա նույնիսկ լավ է. մենք հասկանում ենք, թե որտեղ է կոռուպցիա մնացել և ով է դրա հետևում կանգնած»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով` ընդհանուր առմամբ, ցանկացած գործարարի առնչվող այս տեղեկությունը, պետք է հասանելի լինի պետությանը ճիշտ հարկման նպատակով։
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, առաջին փուլում սեփականատերերին բացահայտելու մասին պահանջներ է սահմանվել հանքարդյունաբերական ընկերությունների համար. նրանք պետք է բացահայտեն բոլոր կոնկրետ ֆիզիկական անձանց, որոնք այդ ընկերության 10% և ավելի բաժնետոմսերի սեփականատեր են։
«Այժմ մենք ուզում ենք միասնական ստանդարտ մշակել բոլոր ձեռնարկություններում սեփականատերերի բացահայտման համար», – նշեց նախարարը։
Նշենք, որ հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետերերի (10% և ավելի բաժնետոմսերի սեփականատերի) բացահայտման մասին պահանջը Հայաստանում ուժի մեջ կմտնի հունվարի 30-ից։ Ընդ որում, անհրաժեշտ կլինի նշել ոչ միայն ընկերությունները, այլև դրանց հետևում կանգնած ֆիզիկական անձանց։ Հայաստանն այս օրենքն ընդունել է` դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնության (EITI) անդամ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...