Վերսկսում են Երևան-Թեհրան չվերթները
Armenia Airways ընկերությունը hունվարի 14-ից վերսկսել է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Ինչպես տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը՝ իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել։
«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն և երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը վերսկսել է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ տալով դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...