ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն գալու է, լու է, լու է, լու է, լու է․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյս...
Ինչ եղանակ է սպասվում Ամանորին
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաննե...
Նոր տարուն հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակի վերաբերյալ գրառում է կատարել: «Հ...
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 30 - հունվարի 2-ին
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տե...