ՊՆ մի շարք ծառայողներ հափշտակել են խոշոր չափի ավիավառելիք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ուրիշի գույքի վատնման եղանակով, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նույն զորամասի պլանային ուսումնական թռիչքներ չիրականացնելու և թռիչքների համար նախատեսված ավիավառելիքը հափշտակելու հարցի շուրջ համաձայնության գալով, հիշյալ ժամանակահատվածում հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 5.288.944 ՀՀ դրամին համարժեք 10.838 լիտր ավիավառելիք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...