Ոստիկանները իրականացրել են «Կրակոցներով մի՛ փորձիր ինքնահաստատվել» օպերացիան
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ տեղեկությունները եղել են հավաստի և այդ քաղաքացին Պտղունք գյուղի բնակիչ, 37-ամյա Սարգիս Գրիգորյանն է, ով ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն 1-ին փողոցի թիվ 12/ա շենքի բակում իրեն պատկանող BMW մակնիշի 34 XՍ 448 համարանիշի ավտոմեքենայի միջից անկանոն կրակոցներ է արձակել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները ոչ միայն հայտնաբերել են կրակողին, այլև նրան պատկանող գազային ատրճանակը և BMW մակնիշի ավտոմեքենան, իսկ օպերացիան կրել է «Զինանոց. Համալիր կանխարգելիչ միջոցառման» շրջանակում՝ «Կրակոցներով մի՛ փորձիր ինքնահաստատվել» անվանումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...