«Ժամանակ». 20 հազար դրամ տուգանք՝ առանց ձմեռային անիվների երթևեկելու համար
«Ժամանակ» թերթը գրում է.
ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների:
Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ կարելի է պահանջել, որ արգելվի առանց անվտանգության բարձիկների կամ արգելակման ABS համակարգ չունեցող մեքենաների շահագործումը: ԲՀԿ-ականները կարող են առաջարկել նաև արգելել առանց ուղեկցող թիկնազորի մեքենաների շահագործումը, իհարկե՝ ուղևորի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...