Վարչապետը խոստացավ անձամբ վերահսկել գործի նախաքննությունը. զոհված զինծառայողի հայր
Զոհված զինծառայողի հարազատները արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց եւ պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Տիգրան Մեծի պողոտան: Իրավիճակը շարունակվում էր լարված մնալ: Նրանք նշում էին, որ ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհանդիպի իրենց հետ:
Փաշինյանն ընդունեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Նա ցավակցեց զինվորի մահվան կապակցությամբ: Արթուրի պապիկը պատմեց՝ նրա ծնողները վաղուց ամուսնալուծված են եղել, նա ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար:
Հանդիպան ժամանակ վարչապետը քաղաքացիներին խոստացավ անձամբ վերահսկել գործի քննության ընթացքը և անգամ գործի քննությունից տրամադրել այնպիսի փաստեր, որոնք կպահվեն գաղտի:
Աջամյանի հայրը Փաշինյանի հետ զրույցում խնդրեց փոխադարձ օգնություն:
«Հեղափոխության ժամանակ ես օրերով մնացել եմ այստեղ, որ դուք դառնաք մեր պաշտպանը և հիմա պահանջում եմ պաշտպանել ինձ և բացահայտել դեպքը»,- ասաց է Աջամյանի հայրը:
Փաշինյանը հանձնարարեց տեղեկանք կազմել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալների մասին՝ հարազատների համար, այնպիսի տեղեկանք, որ փոխանցեն հարազատներին:
«Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ չենք կարողացել դեռ ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որ էսօր էս իրավիճակի առաջ չկանգնենք: Էս պահին էսքանը կարող եմ ասել»,- նշեց նա:
«Վարչապետը խնդրել է սպասել նախաքննության ավարտին: Մենք գոհ ենք վարչապետի վերաբերմունքից չնայած նրան, որ տեղյակ չենք պահել այստեղ կատարաված միջադեպի մասին, անգամ չենք պատմել, որ կոտրել են մեր տղայի նկարը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աջամյանի հայրը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...