ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել են «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։
Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման ու թույլտվության կազմակերպել է ավազի արդյունահանում ու վաճառք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 23․580․000 դրամի վնաս, իսկ չվճարված պետական տուրքի մասով՝ 8․000․000 դրամի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության ու բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմնին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա
Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման են ենթարկում տաքսու տարեց վարորդին ծեծած «Յաշիկի» վարորդին
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բերման ենթարկվում նախօրեին Պռոշյայան փողոցում տաքսու տարեց վարորդին...