ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում շենքի երեսպատման սալիկները պոկվել եւ ընկել են ավտոմեքենայի վրա
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 09:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել եւ ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շենքի 6-րդ հարկի երեսպատման սալիկները տվյալ պահին ընկնելու վտանգ չեն ներկայացնում, իսկ 5-րդ հարկինը (մոտ 1.5 քմ)՝ պոկվել եւ ընկել են կայանած (շենքից մոտ 1 մ հեռավորության վրա) «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայրում է գտնվել «Սեւան» համատիրության նախագահը, ով հավաստիացրել է, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացին մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա
Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել։ Ինչպես երևում է տեսանյութու...