Ովքեր են տասնամյակի ամենահարուստ երաժիշտներն` ըստ Forbes հանդեսի
Forbes հանդեսը նշել Է տասնամյակի ամենահարուստ երաժիշտներին: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության կայքում: Առաջին տեղում հայտնվել Է Dr. Dre-ն: Նշվում Է, որ նշանավոր պրոդյուսերն ալբոմներ չի թողարկել 2015 թվականից եւ հյուրախաղերի չի մեկնել հազարամյակի սկզբից ի վեր, սակայն նրան հաջողվել Է վաստակել 950 մլն դոլար:
Նրա ֆինանսական հաջողությունը կապում են այն բանի հետ, որ ռեփերին Է պատկանում Beats ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, ընկերություն, որը 2014 թվականին ձեռք Է բերել Apple-ը: Երկրորդ հորիզոնականում տեղավորվել Է Թեյլոր Սվիֆթը (825 մլն դոլար), երրորդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար): Ճշտվում Է, որ երկու արտիստուհիներն Էլ փողերի զգալի մասը վաստակել են հյուրախաղերի շնորհիվ: Չորրորդ դիրքն զբաղեցրել Է U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն: Հնգյակը եզրափակել Է հիպ-հոպ արտիստ Diddy-ն:
Տասնյակում նաեւ տեղ են գտել Էլթոն Ջոնը, Jay-Z-ը, Պոլ Մաքքարթնին, Քեթի Փերրին եւ Լեդի Գագան: Դեկտեմբերին ավելի վաղ Forbes հանդեսը հրապարակել Էր տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը: Առաջին եռյակում հայտնվել են Թեյլոր Սվիֆթը, Քանյե Ուեսթը եւ Էդ Շիրանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...