ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ
Քրեակատարողական հիմնարկում երկարատև հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի իրավունքների ապահովման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Սեպտեմբերի 2-ից հացադուլ հայտարարելուց հետո Պաշտպանի հանձնարարությամբ՝ Վահե Մելոյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար մի քանի այց է իրականացվել համապատասխանաբար «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցի ընթացքում Վահե Մելոյանը հայտնել է, որ իր հացադուլը պայմանավորված է նրանով, որ ներկայում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի շրջանակում իրեն առաջադրվել է անհիմն մեղադրանք:
Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական արգելքի ուժով Պաշտպանը չի կարող միջամտել վարույթին, պարզաբանվել են նաև Պաշտպանի մյուս լիազորությունները։ Վահե Մելոյանը բարձրացրել է պահման պայմանների հետ կապված որոշակի հարցեր: Դրանց, ինչպես նաև երկարատև հացադուլով պայմանավորված նրա առողջական վիճակի առնչությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարություն:
Պարզաբանումների համաձայն՝ պահման պայմանների հետ կապված հարցերը լուծվել են, ինչպես նաև Վահե Մելոյանը տվել է ստացիոնար բուժզննություն անցնելու և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հետազոտվելու համաձայնություն: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Դեկտեմբերի 6-ի այցի ընթացքում Վահե Մելոյանը եղել է անկողնային վիճակում, սակայն գիտակցությունը եղել է պարզ, հարցերին պատասխանել է հստակ: Նշել է, որ իրեն ֆիզիկապես թույլ է զգում, սակայն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Դեկտեմբերի 26-ի այցի պահին Վահե Մելոյանը նույնպես եղել է անկողնային վիճակում, գիտակցությունը պարզ է եղել (գիտակցության մթագնում չի արձանագրվել), հարցերին պատասխանել է հստակ: Գանգատվել է ընդհանուր թուլությունից, որովայնի շրջանում սուր ցավերից: Ուսումնասիրվել է նրա բժշկական փաստաթղթերը, նրա առողջական վիճակը քննարկվել է բուժող բժշկի հետ:
Պարզվել է նաև, որ գանգատներով պայմանավորված՝ կազմակերպվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ, գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ինչը հաստատել է նաև Վահե Մելոյանը: Վերջին այցի արդյունքները կամփոփվեն, և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ գրություն կհասցեագրի Արդարադատության նախարարություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...