Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն. Դավիթ Խաժակյան
Ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից իրեն ավագանուց հետ կանչելու խնդրին:
Նա հիշեցրեց, որ որոշվել է, որ ինքը մնում է ավագանիում. «Ուզում եմ ասել, որ Երեւանի ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատ բանով պայմանավորված է նաեւ ձեզնով, պարոն քաղաքապետ: Ես հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ հունը, նաեւ ձեր ջանքերով կվերականգնվի: Այդ հունը կարող է ունենալ նաեւ սուր քննադատական բաղադրիչ, որը չպետք է այլ դրսեւորումներ ստանա»:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...