Հրդեհ Ասկերանում. այրվել է երկհարկանի բնակելի տուն
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:55-ին Ասկերանի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 13:54-ին Ասկերանի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի Սարուշենի հրշեջ-փրկարար ջոկի մարտական հաշվարկը ահազանգով մեկնել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնք՝ բռնկված հրդեհը մարելու նպատակով: Այնուհետև ժամը 13:58-ին օգնության է մեկնել ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը լիամարվել ժամը 17:55-ին: Հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նախնական տվյալներով այրվել է երկհարկանի բնակելի տուն՝ մասնակի: Հրդեհի բռնկման և պատճառած վնասի չափը ճշտվում է: Կատարվում է հետաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...