Ալավերդիում ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:
Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...