ՌԴ-ն ծրագրում է ավելացնել 102-րդ ռազմաբազայի ներուժը
Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային ուղղություններից է եղել անվտանգությունը: ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019 թվականը նշանավորվեց երկու երկրների անվտանգության ամրապնդմամբ:
«Ընթացիկ տարում մի շարք քայլեր են ձեռնարկվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այստեղ լուրջ արդյունքներ ունենք գրանցած: Ունենք ծրագրեր կրկնապատկելու ռազմաբազայի մարտական ներուժն առանց թվաքանակի ավելացման»,-ասաց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրեց, որ նախատեսում են նշանակալի աշխատանքներ կատարել ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Նա նշեց, որ ներգրավելու են նաև Հայաստանի կապալառուներին:
2019 թվականին հաջողությամբ զարգացել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին,...