Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը հիվանդանոցում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառաողները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ Կիևյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ Երևանի 1-03 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբեն Ե.-ին:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ ժամը 11:20-ի սահմաններում Ռուբեն Ե.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...