Սրբապիղծների ձեռքը հասավ նաև ճանաչված փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանին. SHAMSHYAN
Երևանում հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել։ Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին, այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր երջանկահիշատակ հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն սրբապղծված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Ռշտունին, ով նույնպես փաստաբան է, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...