«Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր է հայտնաբերվել. SHAMSHYAN

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։ 

 

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ կասկածելի իր է հայտնաբերվել Ս. Ուզունյանի մոտ։ 

 

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են.

«Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է. 

Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»:

 

Ավելի վաղ էլ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կողմից միջնորդությունները ներկայացվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ ԱԱԾ-ում 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված, հետագայում մեկ վարույթում միացված քրեական գործերի շրջանակներում, որոնցով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում:

 

Նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Սամվել Ուզունյանը, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք»:

 

 

 

Քաղաքականություն